Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ալավերդցիներ, ինչպես գիտեք, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը մինչեւ 2018թ. հոկտեմբերի ավարտը աշխատակիցներին ուղարկել էր աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։
Կառավարության եւ ACP ընկերության բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների լուծման ծանուցագրերի փոխանցումը հետաձգել երկու ամսով՝ առ 2019թ. փետրվարի 28-ը:
Հուսով ենք՝ կառավարության եւ ACP ընկերության բանակցությունները կշարունակվեն կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ ալավերդցու, լոռեցու եւ Հայաստանի Հանրապետության:
Ալավերցիներ ջան, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, քանզի ձեր կողքին ամուր կանգնած է մի ողջ կառավարություն»: