|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որն աշխատանքային այցով Բաքվում է, հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Նաջմեդին Սադիկովի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրի միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Չի շրջանցվել նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Սադիկովը Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԼՂ հակամարտությունը հիմնական սպառնալիքն է տարածաշրջանային անվտանգության համար:
Գերսիմովը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: