կարևոր
2968 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-04 19:50
Աշխարհ

ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստում ՀՀ–ն ներկայացրել է Արտակ Տոնոյանը

ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստում ՀՀ–ն ներկայացրել է Արտակ Տոնոյանը

ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստում Հայաստանը ներկայացրել է գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը: Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նիստը տեղի է ունեցել ապրիլի 4-ին Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:

Շտաբների պետերի կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:

Նիստի մասնակիցները ԱՊՀ երկրների բազմակողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։

Նրանք վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում և ԱՊՀ պետությունների սահմաններում, գնահատել են ԱՊՀ երկրների անվտանգության ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանն ու պետությունների ազգային անվտանգությանը:

Նիստի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների արտադրանքին՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշներին, ինչպես նաև դրանց մարտական կիրառման պրակտիկային: