Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԶՈՒ հրամանատարները քննարկել են միջազգային անվտանգության արդիական հարցեր։ «Հեռախոսազրույցը երկու երկրների ղեկավարների միջև հաղորդակցության շարունակությունն էր՝ ապահովելու ռիսկերի նվազեցումը և հակամարտությունների օպերատիվ կանխումը»,- ասվում է ամերիկյան կողմի հաղորդագրությունում:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են չհրապարակել իրենց զրույցի կոնկրետ մանրամասներ։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմաբազաներից օգտվելու հնարավորությամբ։ WSJ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը սեպտեմբերին Ֆինլանդիայում կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել են այդ հնարավորությունը։
Չի մանրամասնվել` արդյո՞ք քննարկվել են Ուկրաինայի հետ սահմանին լարվածությունը և ռազմական հնարավոր բախումների վերսկսման հավանականությունը: