|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Բաքվում կայացել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի հանդիպումը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ. հայտնում է haqqin.az-ը:
Կողմերը քննարկել են ռազմական և ռազմա-քաղաքական համագործակցության ներկայիս վիճակը, ռազմական կրության ոլորտում կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի շուրջ:
Գերասիմովը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը` Բաքվում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման կազմակերպման համար:
Նշենք, որ Բաքվում երկարատև դադարից հետո պետք է կայանա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելի հանդիպումը: