|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահներն ուղիղ կապ են հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ՝ միջադեպերի կանխման ու խաղաղապահների անվտանգության ապահովման համար: Այս մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Խաղաղապահ խնդիրների լուծման, հնարավոր միջադեպերի կանխման ու ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: Հաստատվել է ուղիղ կապ: Հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ կազմակերպվել է խաղաղապահ օպերացիաների պարամետրերի հստակեցման հարցով աշխատանք»:
Ըստ նրա՝ ՌԴ ԶՈւ ԳՇ-ում «մարտական կառավարման խումբ է տեղակայվել, որը մշտադիտարկում է իրականացնում շուրջօրյա ռեժիմով»:
«ԳՇ-ի կողմից ծրագրվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմը հասկանում է իր առջեւ դրված խնդիրների ողջ պատասխանատվությունն ու պատրաստ է դրանք կատարել՝ ձեռք բերված համաձայնություններին համապատասխան»,- ամփոփել է Ռուդսկոյը: