կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 04:34
Աշխարհ

2003-2009 թթ ընթացքում Գերմանիան 42 միլիոն ԱՄՆ դոլար է կորցրել

2003-2009 թթ ընթացքում Գերմանիան 42 միլիոն ԱՄՆ դոլար է կորցրել
ԱՄՆ Դաշնային դատախազը հայտնել է, որ Նյու Յորքում հիմնված ֆոնդի վեց աշխատակիցները և ղեկավարները, ինչպես նաև տասնմեկ կողմնակի անձինք կեղծ պատմություններով մեծ գումարներ են կորզել Գերմանիայի կառավարությունից: Կասկածյալներն օգտագործել են ինքնությունը հաստատող կեղծ թղթեր, կառավարության արձանագրություններ և Հոլոքոստի մասին պատմություններ: Ըստ փաստաբան Փրիթ Բհարարայի` կասկածյալները 16 տարիների ընթացքում ֆոնդից կորզել են 42 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է փաստաբանի մեղադրական ակտում, հանցավոր խումբը ռուսալեզու թերթերի միջոցով դիմորդների է հավաքագրել` առաջարկելով նրանց օգնություն `«Գերմանիայի դեմ հրեական նյութական պահանջների մասին համաժողովից» փոխհատուցում ստանալու հարցում: Դիմորդների իրական վերապրումները փոխվել են, որպեսզի համապատասխանեն ֆոնդի պահանջներին, իսկ վճարման համար հավանությունը ստանալուց հետո, կասկածյալները դիմորդներից տոկոսներ են ստացել: Ինչպես տեղեկացնում է NYTimes-ը, դավադրությունն ուղղված է եղել երկու ֆոնդերի դեմ, որոնք ղեկավարել է պահանջների համաժողովը: Վերջինս ստեղծվել է 1951 թ.ին` փոխհատուցելու նացիստական հալածանքներից տուժած հրեաներին: Հիմնադրման իսկ հաջորդ տարվանից Գերմանիան գումար է հատկացրել ամաժողովին և մինչ այժմ հովանավորում է: Ֆոնդերից մեկը հատուցում է տրամադրում այն հրեաներին, ովքեր փախստական են դարձել նացիստներից փախչելիս, իս մյուսը փոխհատուցում է տալիս նրանց, ովքեր ապրել են ընդհատակում, կեղծ ինքնության տակ, հրեական գետտոյում, պահվել են աշխատանքի կամ համակենտրոնացման ճամբարներում: Քննիչները հայտնաբերել են մոտ 5,000 կեղծ դիմումներ 2000-ից 2009 թթ ընթացքում առաջին ֆոնդին, որն արդյունքում կրել է 18 միլիոն ԱՄՆ դոլար կորուստ: Իսկ երկրորդ ֆոնդին ուղղված գտել են 658 կեղծ դիմումներ 1993-ից 2009 թթ ընթացքում, որոնք առաջացրել են 24,5 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստ: Փաստաբան Բհարարան հայտնել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է: