Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Նախքան դատական նիստի մեկնարկը` Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն:
Հարցին՝ մամուլում տեղեկություններ եղան, որ Դուք 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ եք եղել, որտեղ որոշումներն են կայացվել, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Ես մամուլի հրապարակումները չմեկնաբանելու սովորություն ունեմ: Ով հրապարակել է, նրանից էլ հարցրեք»:
Հակադարձմանը՝ Դուք եղե՞լ եք այդ շտաբի անդամ, նա արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություն չունեմ»:
Գևորգյանը հարկ համարեց ընդգծել՝ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն ու տեղեկություններն իր փաստաբանները կհայտնեն:
«Այս պահի դրությամբ իմ նախորդ ասածներին որևէ բան չունեմ ավելացնելու կամ դրանցից պակասեցնելու: Ինձ հաջողություն մաղթեք, լա՞վ»,- ասաց նա: