կարևոր
3061 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 16:27
Հասարակություն

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2009-ին մահացած ՀՀ զինծառայողի գործով վճիռը

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2009-ին մահացած ՀՀ զինծառայողի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին հրապարակել է 2009-ին մահացած ՀՀ զինծառայողի գործով վճիռը։Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ եղել է.

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի խախտում, 2-րդ հոդվածի` դատավարական ասպեկտի խախտում (կյանքի իրավունք. արդյունավետ հետաքննություն անցկացնելու պարտավորություն):

Գործը վերաբերում էր դիմումատուի որդու մահվանը՝ 22 տարեկանում, բանակ զորակոչվելուց հետո։

Դատարանը, մասնավորապես գտել է, որ իշխանությունները անհիմն կերպով վտանգի տակ են դրել դիմումատուի որդու կյանքը, երբ որոշել են զորակոչել նրան, և որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել այդ հարցի վերաբերյալ:

ՄԻԵԴ-ի որոշմամբ պետությունը (ՀՀ-ն) պետք է վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին որպես փոխհատուցում վճարի 35 000 եվրո  եւ եւս 2500 եվրո դատական ծախսերի մասով:

Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսի 4-ին Ա.Մալխասյանը կորցրել էր գիտակցությունը և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Ա.Մալխասյանին շտապօգնության ավիացիոն մեքենայով շտապ տեղափոխել էին Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ կոմայի մեջ տեղավորվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի այտուց, երկկողմանի թոքաբորբ և ստամոքս-աղիքային արյունահոսություն: Նա մահացել է նույն օրը։