Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Երևանի մետրոյում՝ ՀՀ վարչապետի տված բուկլետ պատռած քաղաքացու միջադեպին: Մելիք-Շահնազարյանի գրառում ամբողջությամբ՝ ստորև.
«2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշու՞մ ենք ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։ Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին։ Իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում այսօր #պողոսի_պասպորտը ճղած ու վարչապետի ուղղությամբ նետած աղջկա գլխին, այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում Նիկոլի արածով։
Այ սենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է։
Գիտե՞ք ինչու այդ աղջիկն այդպես վարվեց։ Որովհետև Նիկոլն ու իր ատելության կուսակցությունը զրոյի են հավասարեցրել իշխանության հեղինակությունը։ Իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա։ Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին։ Ու իրենք վաստակել են այդ պատասխանը։ Արդար ա»:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավ էր իրականացնում, քաղաքացիները մեկը պատռել և Փաշինյանի ուղղությամբ է նետել վարչապետի կողմից բաժանվող բուկլետը: