| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Россия-24 հեռուստաալիքին օրերս տված հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երկար տարիներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ որոշ երկրներ միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ, և կոչ էր արել` կոնսոլիդացնել դիրքորոշումները:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը` ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը հայտարարել է, որ մինչ ՀԱՊԿ անդամ երկրներին կոչեր հղելը՝ Հայաստանը պետք է նախևառաջ Ղրիմը ճանաչի որպես Ռուսաստանի Դաշնության տարածք:
«Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը ցանկալի է այդ հարցին վերադառնա այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչի Ղրիմը` որպես Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ մինչ այդ նման հայտարարությունները մի քիչ տարօրինակ են թվում»,- Русарминфо-ի հետ զրույցում ասել է Ժարիխինը: