|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Արշակ Ջերջերյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով։
Հիշեցնենք, որ Արշակ Ջերջերյանին, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով։