կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 12:41
Աշխարհ

ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ն հրաժեշտի ընդունելություն է կազմակերպել Լիբանանում ՀՀ դեսպանի պատվին

ՀՅԴ Լիբանանի ԿԿ-ն հրաժեշտի ընդունելություն է կազմակերպել Լիբանանում ՀՀ դեսպանի պատվին

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 3-ին «Շաղզոյան» կենտրոնում կայացել է հրաժեշտի ընդունելություն` Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի պատվին:

Նշենք, որ Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան:

Ըստ Aztagdaily-ի` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին բարձր է գնահատել  Մկրտչյանի կատարած աշխատանքը: Նա շեշտել է, որ նա ոչ միայն Լիբանանում Հայաստանի պետության ներկայացուցիչն էր, այլև Լիբանանի գաղութում նրա ներկայությամբ եղել է գործոն, ուստի դեսպանի ունեցած ներդրումը միշտ էլ կարևոր հիշողություն է մնալու լիբանանահայության մտքում:

«Իսկապէս Լիբանանի մէջ ձեր դիւանագիտական առաքելութեան տարիներուն մեր յարաբերութիւնը չեղաւ այնպէս, որ դուք Հայաստանի դեսպանն էք միայն, այլ եղաւ այնպէս, որ մենք` իբրեւ հայեր, իբրեւ նոյն նպատակին հաւատացող երկու էութիւններ, իբրեւ նոյն սլացքն ու թռիչքը ունեցող կազմակերպութիւն եւ անձնաւորութիւն, այս պարագային դուք կը ներկայացնէք մեր պետութիւնը, կրնամ ըսել առանց չափազանցութեան, որ եղանք մէկ: Չենք յիշեր, որ նուազագոյն տարակարծութիւն իսկ ունեցանք»,- ասել է Բագրատունին:

Հաջողություն մաղթելով Սամվել Մկրտչյանին` Բագրատունին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անունից հուշանվեր է հանձնել հեռացող դեսպանին:

Մանրամասները` Aztagdaily-ում: