| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Պետական նախարարը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքը ոչ այնքան նյութական է, որքան՝ Արցախում երկարաժամկետ կարողությունների զարգացմանն աջակցելը Սփյուռքի հսկայական մարդկային ռեսուրսով:
ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը քննարկվել են պետական նախարարի այցին և ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:
Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի՝ Վաշինգտոնում գործող գրասենյակների ղեկավարների հետ, ներկայացրել Արցախի ապագայի տեսլականը և քննարկել արդյունավետ համագործակցության հեռանկարները:
Բոլոր հանդիպումներին մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: