Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ հայտնել էինք, որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել Գերմանիայում: . Բերգշտրասե շրջանի լանդրատի եւ տնտեսական խորհրդի պաշտոնական հրավերով Հեսսեն դաշնային երկրամաս է այցելել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Հեպենհեյմ քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել ընդունելություն' ի պատվի բարձրաստիճան հյուրի եւ Արցախի ու Հայաստանի պատվիրակության, որի կազմում, բացի ԼՂՀ վարչապետից, ընդգրկված են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վանո Ավանեսյանը եւ Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Միջոցառման ժամանակ առանձնահատուկ նշվել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, տրանսպորտային բոլոր հնարավորությունները, այդ թվում' օդային տրանսպորտն իր զարգացման համար կիրառելու իրավունքը, նաեւ ընդգծել Ադրբեջանի' շրջափակման քաղաքականության անթույլատրելիությունը:
ԼՂՀ Վարչապետ Արա Հարությունյանի պատվին տված ընդունելության ժամանակ ներկա են եղել պաշտոնական պատվիրակություններ Լիտվայից, Լեհաստանից և Ռուսաստանի Կալինինգրադի մարզից: Ներկաների թվում եղել են նաև խոշոր գործարարներ, մշակութային և գիտության գործիչներ: