|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները և ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաև արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում: