| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:
 
 Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը Պաշտպանության նախարարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ  Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում  բուժվող յուրաքանչյուր զինվորի:
Հանդիպմանը նախարարը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, խնդիրներով: Ընթացքում երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև քննարկել են հետագա համագործակցության հարցեր, ինչի արդյունքում հստակ ճանապարհային քարտեզ են գծել՝ նպատականերին հասնելու համար:
Նախարարը ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։
Հանդիպման վերջում նախարարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։