կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 15:10
Քաղաքական

Վիկտոր Սողոմոնյանն ասել է՝ ինչպես է Արցախը դուրս մնացել բանակցություններից

Վիկտոր Սողոմոնյանն ասել է՝ ինչպես է Արցախը դուրս մնացել բանակցություններից

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքներին համապատասխան հանրաքվե է իրականացնել, ապա պաշտպանել դրա արդյունքները: Այսօր «Լազարյան» ակումբի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: 

«Սա պատմական փաստ է և քննարկման ենթակա չէ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից այս հարցը միշտ կասկածի տակ է դրվում, բայց այս մասով Բաքվի ներկայացրած փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում»,- նշեց նա՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ է հայկական զիջումների սահմանը. «Սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է Ղարաբաղի անկախությունը: Անցյալին վերադարձ չկա, Ղարաբաղը պետք է լինի անկախ, որից հետո որոշի՝ մնա՞ անկախ, թե՞ միանա Հայաստանին: Սա է հնարավոր փոխզիջումների սահմանը․․․ Ղարաբաղում 2 սերունդ է ծնվել։ Նրանք ապրում են անկախ և չեն պատկերացնում, որ կլինեն Ադրբեջանի կազմում»:

Իսկ թե ում պատճառով Արցախը դուրս մնաց  բանակցություններից, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Ասում են, թե իբր դա եղել է այն ժամանակ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները զբաղեցրել են բարձր պաշտոններ Հայաստանում: Բայց դա այդպես չէ: Ժիրայր Լիպարիտյանը դեռ 1997-ին ասել է, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, և դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հենց այս պահից ԼՂՀ-ը դադարեց մասնակցել բանակցություններին, ինչը խաթարեց դրանց բնականոն ձևաչափը: Այսօր պետք է փաստել՝ ԼՂ-ի վերադարձը բանակցային սեղան, և ԼՂՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցությունները կարտացոլեն հակամարտության իրական կոնֆիգուրացիան»: