Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թե ինչու մինչ այս պահը ՀՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի անդրադարձել Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր ՍողոմոնյանըYerkir.am-ին ասաց.
- Կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ արտահայտվելու առիթ կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցվելու մասին հայտարարության հետ կապված այդ ամբողջ պատմության վերաբերյալ, որը հասարակության ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել: Սպասվում էր, որ այդ համաձայնագրերի նախագծերը կհրապարակվեն, և կարելի կդառնա ըստ էության տեսակետ հայտնել հարցի վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ, և խոսելու դեպքում ստիպված ես կենտրոնանալ ոչ թե կայացված որոշման, այլ` տեղի ունեցած իրադարձության ձևի վրա: Իսկ դրա մասին գործնականում ամեն ինչ ասված է:
Անդրադառնալով վերջերս շրջանառվող այն տեղեկությանը, թե Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի երեք նախագահների հանդիպումը` Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին ասաց.
- Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնության ի հայտ գալը անակնկալ էր մեզ համար: Բանն այն է, որ այդ նախաձեռնության մասին հայտարարելու պահից ընդամենը մեկ-երկու օր առաջ պրն Իսագուլյանը հանդիպում և զրույց է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, բայց բառ անգամ այդ մասին չի խոսել: Իսկ դրանից հետո հայտարարել է նախագահների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին ու Ռոբերտ Քոչարյանի հետ նոր հանդիպման խնդրանքով նամակ է հղել մեր գրասենյակ: Համաձայնեք, որ սա առնվազն անհասկանալի է: Այսպես թե այնպես, մենք չենք պատրաստվում որևէ կերպ արձագանքել Գառնիկ Իսագուլյանի նամակին:
Ագնեսա Խամոյան