|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել` իբր Հայաստանում սո՞ւգ է. Արթիկում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի պաստառներին:
Նա նշեց, որ հեղափոխության օրերին իրենց էին մեղադրում, որ փողոցներում սև ժապավեններ էին փակցնում և գրում` «Շարմազանով 44»: Փաշինյանի խոսքով` իրենք ոչ մի կապ չեն ունեցել այդ պաստառների հետ:
«Իսկ հիմա գրել եք «Շարմազանով 2018», «Վիգեն Սարգսյան 2018»: Ձեր սև պաստառներով եթե նկատի եք ունեցել, որ ձեր քաղաքական մահն է արձանագրվելու այս ընտրությւոններում, ուրեմն`առաջին անգամ իրավիճակը գնահատել եք սթափ և իրական: Աշոտյանն այսօր ասել է, որ դեկտեմբերի 9-ին անակնկալ է լինելու, և այո, ես գիտեմ` ինչ անակնկալ է սպասվում. դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ տնեցիք իրենց օգտին չեն քվեարկելու»,- ասաց Փաշինյանը: