Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիվերպուլում երեկ կայացավ «Եվրատեսիլ 2023»–ը։
Երաժշտական մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորինը: Երգչուհին երկրորդ անգամ է հաղթում համաեվրոպական մրցույթում: «Եվրատեսիլ 2023»-ն այս տարի անցկացվում էր Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլում: Երկրորդ հորիզոնականում էր Ֆինլանդիան, երրորդում՝ Իսրայելը:
Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո։ Երգչուհին մրցույթին ներկայացավ իր հեղիանակյին Future Lover երգով և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալելնան ներկայացրեց մասնակից երկրների՝ Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները:
Իսրայել–12,
Շվեդիա–10,
Ֆինլանդիա–8,
Ֆրանսիա–7,
Իսպանիա–6,
Կիպրոս–5,
Նորվեգիա–4,
Ուկրաինա–3,
Ավստրիա–2,
Լեհաստան–1:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվեց «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո: Մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: