|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի Կիև, Լվով և Խարկով քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ ՌԴ-ի` Կերչի նեղուցում գործողությունների. հայտնում է Корреспондент-ը:
Կիևում ՌԴ դեսպանատնից ոչ հեռու դիվանագիտական համարանիշերով մեքենա է այրվել:
Լվովում ՌԴ հյուպատոսության մոտ ցուցարարներն անվադողեր են այրել, Խարկովում պաստառներ բերել` «Խարկովը Ռուսաստան չէ», «Ռուսաստան` օկուպանտ», «Դոնեցկը Ուկրաինա չէ» գրառումներով:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: