կարևոր
1282 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-12 12:00
Քաղաքական

Օկուպանտ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն

Օկուպանտ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն

Օկուպանտ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն։

Ցեղասպան Ալիևի օգնականը հավելել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը։