|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Արցախի՝ թշնամուն հանձնված Բերձոր շրջանում տեղի է ունեցել ճանապարհային պատահար ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ: Այս մասին Sputnik Ադրբեջանը հայտնում է իր թելեգրամյան ալիքում:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, սահմանային մարտական կետերից զորամաս վերադառնալիս: Բեռնատարը, կորցնելով կառավարումը, ընկել է Լաչինի շրջանում գտնվող կիրճը:
Արդյունքում՝ մեքենայում գտնվող ավագ լեյտենանտ Էլմադդին Նասիբովը և ենթասպա Ջամալ Ջամալին մահացել են: