|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլման Աղամոգլան օղլու Աղաևը. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նա բնակվում էր Բիլյասուվարի շրջանում, իր ընտանիքին այցելելու էր եկել և այսօր հանկարծամահ է եղել իր տանը:
1979 թվականին ծնված Աղաևը 22 տարի ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում, մասնակցել է ապրիլյան ու տավուշյան մարտերին: Նա վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում։
Զավեշտալին այն է, որ ադրբեջանցի ասկյարը պարգևատրվել է «Քելբաջարի ազատագրման համար» մեդալով, այն դեպքում, երբ հայկական Քարվաճառը ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները 2020-ի նոյեմբերի 25-ին թշնամուն հանձնեցին առանց կրակոցի։