կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 22:56
Քաղաքական

Հասարակական կարծիքի մանիպուլյացիան երբեմն իրականացվում է «սոցիոլոգիական հետազոտություն» անվան տակ. Սպարտակ Սեյրանյան

Հասարակական կարծիքի մանիպուլյացիան երբեմն իրականացվում է «սոցիոլոգիական հետազոտություն» անվան տակ. Սպարտակ Սեյրանյան

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, խոսելով այս օրերին սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակող կազմակերպությունների մասին, ասաց, որ քաղաքական կյանքի անբաժան մասն է դարձել ընտրությունների շեմին հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելը: Եվ այդ ամենը մատուցվում է «սոցիոլոգիական հետազոտություններ»  անվան տակ:

«Ո՞րն է այդ սոցիոլոգիական հետազոտության հղած հիմնական ուղերձը. ժողովուրդ, իզուր տեղը ինչի՞ եք գնում այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու, միևնույն է` որոշ քաղաքական ուժեր չեն անցնելու: Այսինքն սա հասարակական-քաղաքական կարծիքի ոչ թե արտացոլում է, այլ հասարակական կարծիքի վրա ազդելու մանիպուլյացիոն մեխանիզմ»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը` հավելելով, որ ըստ  «Gallup»-ի հայտարարության, այս ընտրություններում ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է:Սակայն դա պարզելու համար պետք չէր սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել: Ուստի, Սեյրանյանի խոսքով, պետք է ըմբռնումով մոտենալ նման հետազոտություններին, հաշվի առնելով այն պատվերը, որը իրականացնում է տվյալ կազմակերպությունը արդեն մի քանի տարի` ոչ թե ներկայացնելով հասարակական կարծիքը, այլ նպատակ ունենալով ազդել հասարակական կարծիքի վրա: