Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում բյուջեի հավաքագրման տեսանկյունից: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 մլրդ դրամով: Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի:
Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի: Ամենաշատ թերակատարումը, մեր տեղեկություններով, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով: ՊԵԿ-ում հույս ունեն, որ բյուջեի եկամուտների նվազումը կկարողանան փոխհատուցել ԵՏՄ մաքսային միասնական հաշվեհամարից ստացվելիք գումարներով:
Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, եւ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքը ուղղվում է հենց այդ միասնական հաշվին, այնտեղից էլ դրա 1,13 տոկոսը հետ է վերադարձվում ՀՀ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ երկրներ ներմուծման ծավալները կտրուկ նվազել են, ինչը նշանակում է, որ նվազելու է նաեւ ՀՀ փոխանցվելիք գումարը: Մի խոսքով, արդեն տարվա սկզբից ի հատ են եկել բյուջեի կատարման հետ կապված խնդիրներ, որոնք գնալով խորանալու միտում ունեն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: