կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 11:48
Հասարակություն

Սոցիալապես խոցելի խմբերի համար գազի սակագինը կմնա 100 դրամ

Սոցիալապես խոցելի խմբերի համար գազի սակագինը կմնա 100 դրամ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ սոցիալապես խոցելի խմբերին կառավարության կողմից գազի գնի փոխհատուցման հարցին:

 

Նա նշեց, որ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքներին կառավարությունը կօժանդակի սպառած գազի դիմաց վճարելու հարցում` այդ ընտանիքների համար գազի գինը կհաշվարկվի մեկ խորանարդ մետրը 100 դրամով` մինչև 300 խորանարդ մետր գազի սպառման դեպքում:

 

«Անցյալ տարիներին գազի գինը կազմում էր 132 դրամ` մեկ խորանարդ մետրի դիմաց, և մենք փոխհատուցել ենք 32 դրամը: Հիմա գազի գինը մեկ խորանարդ մետրի դիմաց կազմում է 156 դրամ, և մենք շարունակում ենք փոխհատուցել 56 դրամը»,- ասաց վարչապետը:

 

Նա նաև հանձնարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին` պատրաստել համապատասխան որոշման նախագիծ, որպեսզի այն ներկայացվի կառավարության հաստատմանը, և կառավարությունը հնարավորություն ունենա օժանդակելու սոցիալապես խոցելի խմբերին, որպեսզի նրանց վրա գազի թանկացումը չազդի: Մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի այդ որոշման նախագիծը: