|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում շարունակվում է ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը նշեց․ «Սույն գործով թվով երրորդ նախագահող դատավորից ակնկալում ենք և խնդրում ենք՝ օրենքի տրամաբանության մեջ տեղավորվող որոշումներ և դատավարություն»։
Փաստաբանը նաև նշեց, որ առանց հիմնավոր փաստարկի խնդրել դատարանից, որպեսզի Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացվի, իրավաչափ չէ։
«Սուրեն Մանուկյանի կալանքը շարունակ երկարացնելը ոչ թե խափանման միջոց է, այլ վաղուց վերածվել է պատժի»,-ասաց Սերգեյ Ոսկանյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրնսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում։