|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական իշխանությունները 6 երկրի` Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, փոխանցել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության ձայնագրությունը: Այդ մասին թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
Էրդողանի խոսքով` անգամ սաուդյան հետախուզության սպան է ապշել` լսելով ձայնագրությունը. ըստ սպայի` սպանողը, հավանաբար, հերոին է օգտագործել, քանի որ միայն այդ դեպքում մարդը կարող է ունակ լինել անել այն, ինչ արել է:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան համբերատար սպասում է` երբ Սաուդյան Արաբիան կբացահայտնի սպանությունը: