|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիային` ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքից ու ընդունել նրա սպանության մեղքը: Այդ մասին ասվում է Կալամարի զեկույցում. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև ասել է, որ հավաստի ապացույցներ կան, որ Խաշուկջիի սպանությանը մասնակից է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, սակայն անհրաժեշտ է հետագա հետաքննության անցկացում:
Հիշեցնենք, որ Washington Post –ի մեկնաբան Խաշուկջին առանձնակի դաժանությամբ սպանվել էր Թուրքիայում անցյալ տարվա հոկտեմբերին: Հիմնական կասկածյալն է սաուդյան թագաժառանգ արքայազնը, որի հետ լրագրողը տարաձայնություններ է ունեցել: