|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Համաձայն ձայնագրությունների` Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի մտերիմ շրջապատից մարդիկ կապ ունեն սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` այդ սպանությունը չի կարելի արհամարհել:
Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհում որոշ երկրներ դարձել են դոլարի և ռիալի զոհերը, այդ պատճառով հանդես չեն եկել արդարության կողմից: «Եվրոպայում նույնպես շատերը չեն ցանկանում ճշմարտությունն ասել… Սակայն արդարությունը կհաստատվի: Մենք սպանության մասին տեղեկություններ ենք ներկայացրել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին և պատրաստ ենք տրամադրել նրանց, ովքեր կցանկանան»,- ասել է նա: