Փոխարժեքներ
02 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 13-ին, կույրերի միջազգային օրն է նշվում (International Day of the Blind):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշվում են տեսողական խնդիրներ ունեցող անձանց առաջնահերթ խնդիրները:
«Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար:
Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ: