կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 19:33
Հասարակություն

Այսօր խաղաղապահների միջազգային օրն է

Այսօր խաղաղապահների միջազգային օրն է

Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի առթիվ այսօր հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ զինված ուժեի խաղաղապահ բրիգադում:

 

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

 

Հանդիսավոր միջոցառման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով:

 

Միջոցառման ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք սպաներ և պայմանագրային զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը: