|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կրճատեք և այստեղ պատշաճ մաքրություն կատարեք. Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ ՊԵԿ նախագահին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միևնույն ժամանակ տարածքի վիճակը որակելով «խայտառակություն»:
Նա նաև մտավ մաքսատան աշխատասենյակներից մեկը, որտեղից դուրս գալուց հետո հարցրեց, թե քանի մարդ է աշխատում այդ սենյակում:

«Երկո՞ւ-երե՞ք: Ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից»,- զայրացած տոնով ասաց Փաշինյանը` հավելելով. «Ո՞նց կարող է մարդը դրոշն իրենից ցածր դնել, ամեն օր գնաս աշխատանքի, և դրոշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետությունում ուսադիրներ կրել։ Մի մարդ չմնա այդ սենյակում, անուն–ազգանունով կտաք»:

Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն շրջայց են կատարում Նորագավիթի մաքսատանը`դրա հնարավորություններին ծանոթանալու, ինչպես նաև հասարակության մեջ մեծ հերթերի հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով: Նա առաջարկել է հստակ ժամկետ սահմանել, որից երկար չպետք է տևի մեկ անձի սպասարկումը:
