կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-06 11:35
Մշակույթ

Տարիներ շարունակ գլխավոր ճարտարապետի դերը «կարվում էր» քաղաքապետի քմահաճույքով. Արթուր Մեսչյան

Տարիներ շարունակ գլխավոր ճարտարապետի դերը «կարվում էր» քաղաքապետի քմահաճույքով. Արթուր Մեսչյան

Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` իր գործառույթն է առաջին հերթին ճշտել՝ ով է Երևանի գլխավոր ճարտարապետը, ինչ գործառույթներ ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ տարիներ շարունակ Երևանի գլխավոր ճարտարապետի դերը «կարվում էր» քաղաքապետի քմահաճույքով։

«Երևանի գլխավոր ճարտարապետի դերը չպետք է անձնավորվի, որպեսզի ինձնից հետո եկողը, իսկ ես տասնյակ տարիներ չեմ լինելու ճարտարապետ, աշխատի որոշակի մշակված գործառույթներով։ Պետք է նախ գործիքակազմ ունենալ, ինչն ինձ տվել են»,֊ասաց Մեսչյանը։

Նա նշեց նաև, որ ինքն այն մարդկանցից չէ, որ Երևանի մասին խոսի ողբերգական ձևով՝ ասելով, թե ամեն ինչ քանդել են, վերջ, Երևանը չկա։ Մեսչյանի գնահատականով՝ խնդիրներ շատ կան, բայց անելիքներ էլ շատ կան։