կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 14:25
Քաղաքական

Բացառապես կարված գործ է. յուրաքանչյուր գործ ինչպես կարվում է, այնպես էլ քանդվում է. Ալեքսանյան

Իրավաբանությունից, օրենքից, օրենքի գերակայությունից խոսելը մի փոքր բարդ է, քանի որ իրական կայնքը ցույց տվեց, որ 2018 թվականից այս կողմ բոլոր այն քրգործերով, որոնք անցնում են այս կամ այն անձինք, որոնք նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյա են եղել, ապա իրավապահ համակարգը հատկապես դատախազությունը նայում են ոչ թե գործի բովանդակությանը, այլ նայում են թե այդ գործով ով է անցնում։ Այս մասին ասուլիսում  ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։

«Վերահաստատում եմ մեր դիքրորշումն առ այն, որ տվյալ պարագայում  Աղվան Հովսեփյանը  բացառություն չէ, այս քրգործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը և դատախազը նայել են ոչ թե բովանդակությանը, այլ նայել են, թե այս քրգործը ում վերաբերյալ է քննվում»,- նշեց փաստաբանը։

Ալքսանյանի խոսքով, տվյալ քրգործը կարված է և դատաքննության ժամանակ այն կքանդվի։

Մանրամասն՝ տեսանյութում։