Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին իր` Նյու Յորք այցի մասին ասել է, որ այդ ընթացքում 4 մեծ երկրների նախագահներ փորձել են միջնորդ լինել, որպեսզի կայանա իր եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Ըստ Alikonline-ի` այս մասին նախագահը հայտարարել է այսօր՝ տնտեսության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ նման հանդիպման համար միջնորդներ անհրաժեշտ չեն:
«Մենք բանակցելու համար որևէ խնդիր չունենք: Եթե մյուս կողմը կատարի իր ստանձնած պարտավորություններն ու հարգի ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա հնարավոր կլինի բանակցել»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով պաշտոնական Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականությանը` Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն այսօր, առավել քան երբևէ, մեկուսացած է: «Տեսեք, թե քանի՞ երկիր է պաշտպանում ԱՄՆ-ի դիրքորոշումները, իսկ քանի երկիր է դեմ դրան»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը երկու գլխավոր նպատակ է հետապնդում. թուլացնել Իրանին եւ հուսախաբ անել ժողովրդին: «Չի ստացվի, չեն հաջողի: Ոչ Իրանը կթուլանա, ոչ էլ ժողովուրդը կհուսախաբվի»,- ընդգծել է նա:
Ըստ Իրանի նախագահի` ԱՄՆ-ին չի հաջողվի զրոյական մակարդակի հասցնել նավթի վաճառքը: «Ամերիկան ցանկանում է զրոյական մակարդակի հասցնել մեր նավթի վաճառքը, բայց մենք կշարունակենք նավթի վաճառքը, կխախտենք պատժամիջոցները: Սա Իրանի դեմ տնտեսական պատերազմ է, բայց Ամերիկան պետք է իմանա, որ Իրանի դեմ չի կարող կիրառել ուժի լեզուն: Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճնշման»,- հստակեցրել է Ռոհանին: