Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու է արտահերթ ընտրություններին Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից: Այդ մասին նա հայտնեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին:
Միևնույն ժամանակ նախարարի պաշտոնակատարը նշեց` չգիտի, թե ցուցակում որ հորիզոնականում է լինելու:
Հարցին` ընտրություններից հետո նրան կտեսնենք խորհրդարանո՞ւմ, թե՞ գործադիրում, Մակունցը պատասխանեց. «Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու, և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե' լավ կառավարություն, թե' լավ Ազգային ժողով»:
Մակունցը հիշեցրեց, որ ինքը ՔՊ անդամ է: «ՔՊ-ի հիմնադրման ակունքներում եմ եղել, բայց, աշխատանքի բնույթից ելնելով, չեմ անդամագրվել կուսակցությանը և երբ ստանձնել եմ նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, նպատակահարմար եմ գտել նաև քաղաքական առումով ամրագրել կարգավիճակը»,- ասաց նա:
Հարցին էլ` արդյո՞ք նախարարությունում կուսակցությանն անդամագրվողները շատ են, Մակունցը պատասխանեց` որքանով ինքն է տեղյակ, չկան:
Ինչ վերաբերում է ՔՊ-ին անդամագրվելու հերթերին, նա նշեց, որ դրա համար կան տարբեր պատճառներ: «Կարծում եմ` դրան մեծապես նպաստեցին նաև Երևանի ավագանու ընտրությունները, բայց պետք է փարատեմ ձեր մտահգությունները և ասեմ, որ անդամագրման և հայտերի ընդունման հետ կապված հիմա դադարի փուլում է, և որքանով ես եմ տեղյակ, նոր անդամներ չեն ընդունում, գոնե հետաձգել են»,- հայտնեց Մակունցը: