կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-15 14:19
Մշակույթ

Անին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում

Անին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում

Անիի ավերակները հնարավոր է ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Որպեսզի Անիի ավերակները կարողանան դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության թեկնածու, իշխանությունները կարեւոր աշխատանքներ են իրականացրել։ Եթե Անին հայտնվի այդ ցուցակում, այն տեղ կգտնի նաեւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից նկարահանվող ճանաչողական ֆիլմերում։ Սա, իր հերթին, կնպաստի Կարսում զբոսաշրջության աճին։ Այսօրվա տվյալներով` Անի այցելողների թիվն աճել է 27 տոկոսով»,- լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության պետը։

Նա նաեւ հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակին Անի է այցելել 23 հազար զբոսաշրջիկ` հավելելով, որ Անիի ավերակներով հատկապես հետաքրքրվում են ֆրանսիացի, բրիտանացի եւ ճապոնացի զբոսաշրջիկները:

Այս տարի Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության միջեւ ձեռք է բերվել համաձայնություն Անիի ավերակների վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին։ Իսկ Անիի ավերակների վերականգնման եւ պահպանման նախագիծն իրականացվելու է ԱՄՆ պետքարտուղարության եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։