կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 14:20
Իրավական

Հայտնի գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվեն բարձրաստիճան պաշտոնյաներ

Հայտնի գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվեն բարձրաստիճան պաշտոնյաներ

Այս պահին դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հարցերին սպառիչ պատասխաններ ստացանք, սակայն դա չի նշանակում, որ ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովին բավարարել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով` Վաչե Մարգարյանի բացատրությունները:

Ըստ Կոստանյանի` այդ պատասխանները բավարար էին: Նա հավելեց, որ պետք է նկատի ունենալ` հրավիրված անձի բացատրությունները դեռևս սպառիչ չեն: «Անձը հրավիրվում է, ներկայացնում հարցերի պատասխաններ, սակայն քննության այլ փուլում նաև այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է անհրաժեշտություն առաջանա, որ այդ նույն անձին հրավիրես մի քանի անգամ։ Սա ընթացիկ գործ է»,- պարզաբանեց Կոստանյանը:

Նա հավելեց, որ բոլոր պաշտոնյաները, որոնք առնչություն ունեն այս ձայնագրության հետ, ընդ որում` ոչ միայն ձայնագրության փաստի կապակցությամբ, այլ նաև հնարավոր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանգամանքի հետ, անխտիր հրավիրվելու են ԱԺ քննիչ հանձնաժողով: