Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եգիպտոսում կայացել է բասկետբոլի արաբական երկրների աղջիկների ակումբների 20-րդ առաջնությունը, որում մրցել են երկու տիտղոսակիրներ` Հայ մարմնակրթական ընդհանուր միության` ՀՄԸՄ-ի Անթիլիասի և եգիպտական «Ահլի» թիմի մարզիկները:
Ըստ Aztagdaily-ի` նախքան եզրափակիչ փուլը կայացած մրցույթում հաղթանակ են տարել ՀՄԸՄ-ի աղջիկները: Եզրափակիչ փուլը դարձյալ ավարտվել է Լիբանանի ներկայացուցիչների հաղթանակով` 83-57 արդյունքով:
Մրցույթի ավարտին բասկետբոլի արաբական ֆեդերացիայի նախագահ Իսմայիլ Քըրքաուին մրցանակ է հանձնել ՀՄԸՄ-ի խմբապետ Մեղրի Թորոսյանին:
Նշենք, որ ՀՄԸՄ-ին մաս կազմող Ռեբեկա Աքըլը մրցաշարի կազմակերպիչների կողմից ճանաչվել է լավագույն մարզիկ:
Շնորհավորում ենք ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքին այս փառավոր հաղթանակի համար` մաղթելով նորանոր նվաճումներ: