|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը «ԿԱ ՊԵԿ» մարզահամալիրում անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես եկավ աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով Սլովակիայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու վստահ հաղթանակով՝ 75:61 (15:20, 31:10, 13:9, 19:22): A խմբում կայացած մյուս հանդիպումում Շվեդիան հաղթել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն 81:73 հաշվով:
Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել նախորդ տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: