կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 17:12
Սպորտ

Մեզ պետք էր ապացուցել, որ ունենք աղջիկների բասկետբոլի ուժեղ հավաքական. Վերոնիկա Մանուկյան

Մեզ պետք էր ապացուցել, որ ունենք աղջիկների բասկետբոլի ուժեղ հավաքական. Վերոնիկա Մանուկյան

Երեկ բասկետբոլի` մինչև 15 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը վերադարձավ Կազանից, որտեղ 6 թիմերի մասնակցությամբ ընթանում էր ԱՊՀ երկրների դպրոցական մրցաշարը:  Մեր պատանեկան հավաքականը 5 խաղերից պարտվեց միայն 2-ում և գրավեց 3-րդ հորիզանականը:


Այս կապակցությամբ yerkir.am-ի թղթակիցը զրուցեց Երևանի «Աջափնյակ» թիմի մարզիչ և մինչև 15 տարեկան աղջիկների հավաքականի մարզչական շտաբի անդամ Վերոնիկա Մանուկյանի հետ:

 

 «Առաջնությունը անցավ բարձր մակարդակով, մրցաշարին մասնակցում էին 6 երկրների հավաքական թիմեր: Գրավեցինք 3-րդ հորիզանական, սակայն միավորների մի փոքր տարբերությամբ զիջեցինք 2-րդ տեղը գրաված ղազախներին: Նրանց հաղթելու դեպքում կարող էինք նաև զբաղեցնել 2-րդ հորիզնականը (Նշենք, որ վերջերս կայացած` Ջեմմա Իսրայելյանի հուշամրցաշարում մեր պատանի աղջիկնեը հաղթել էին ղազախներին.- հեղ.):

 

Ղազախների հետ խաղն այնքան էլ լավ չստացվեց մեզ համար, բացի այդ` նաև մրցավարությունը հաջող չէր այդ խաղում, ինչի պատճառով մեր խաղը կոտրվեց: Մրցաշարի ուժեղագույն հավաքականի` Ռուսաստանի դեմ խաղում  միայն մեր հավաքականն է պարտվել միավորների փոքր տարբերությամբ: Մնացած բոլոր թիմերը զիջել են ռուսներին միավորների մեծ տարբերությամբ:

 

Մեզ պետք էր ապացուցել, որ ունենք աղջիկների ուժեղ թիմ և դրա ապացույցն է մրցաշարում մեր ցույց տված արդյունքը: Հույս ունենք, որ այս հավաքականը անպայման կմասնակցի Եվրալիգային»,- ասաց Վերոնիկա Մանուկյանը:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ