Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Լիբանանում կայացել է արաբական ակումբների միջև բասկետբոլի 30-րդ առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել է նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը:
Ավարտական փուլին հասնելով՝ իրար հետ են մրցել «Սալա» խումբն ու Լիբանանը ներկայացնող ՀՄԸՄ-ն: Չնայած մրցակից խմբի ուժեղ լինելուն՝ ՀՄԸՄ-ի տղաները 99-98 արդյունքով հաղթանակ են տարել՝ արժանանալով առաջնության 30-րդ մրցանակին:
Նշենք, որ առաջնության ընթացքում ՀՄԸՄ-ի մարզիկ Հայկ Կեօքճյանն արժանացել է լավագույն մարզիկի տիտղոսին՝ ստանալով հատուկ մրցանակ:
Տեղեկացնենք նաև, որ առաջնությունը դիտելու համար մեծ էկրան է տեղադրվել Պուրճ Համուտում: Խաղի դիտմանը ներկա են եղել Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը, քաղաքապետական խորհրդի անդամներ, ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հրայր Խաչատուրյանն ու շրջանային վարչության այլ անդամներ, Լիբանանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Ուալիտ Նասսարը, հրավիրյալներ, մարզական լրագրողներ և ՀՄԸՄ-ի մեծ թվով համակիրներ, ովքեր խաղի ողջ ընթացում հայերեն վանկարկումներ են հնչեցրել:
Ինչպես խաղի մեկնարկից առաջ, այնպես էլ հաղթանակից հետո ոգևորող երգեր է հնչեցրել երգիչ Վիգեն Տիշչեքենյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: