Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ մարմնակրթական ընդհանուր միության Լիբանանի բասկետբոլի խումբը երեկ 74-59 հաշվով դարձել է չեմպիոն` տապալելով մրցակից խմբին` Ռիատի Բեյրութին:
Ըստ Aztagdaily-ի` ՀՄԸՄ-ի հազարավոր համակիրներ խաղից դեռ ժամեր առաջ լցրել են «Աղբալեան- ՀՄԸՄ»- մարզամշակութային համալիրի «Ատոմ և Սելլա Թնճուկեան» դաշտը:
ՀՄԸՄ-ի փառավոր հաղթանակից հետո հազարավոր համակիրներ հավաքվել են Բուրջ Համուդի կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել ժողովրդական մեծ տոնախմբություն և հրավառություն:
Տոնախմբությանը ներկա են եղել ՀՄԸՄ-ի Շրջանային վարչության անդամներն ու մարզական պատասխանատուները, ինչպես նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ու նորընտիր պատգամավոր Հակոբ Թերզյանը:
«Հաղթանակի տոնախմբությունն իսկական հարսանիք էր ՀՄԸՄ-ի համակիրների համար, որոնք ջերմորեն դիմավորեցին նաև հաղթանակից հետո իրենց միացած մարզիկներին` հեռուներից փայլող չեմպիոնական գավաթով»,- տիրող մթնոլորտի մասին գրում է թերթը:
Ինքնաբուխ տոնախմբությունը տևել է մինչև լույս առավոտ:
Շնորհավորում ենք ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքին: