|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո Յուրի Խաչատուրովի որդին հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով ներողություն խնդրել հոր վերաբերյալ ասված խոսքերի համար: Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել: Խաչատրյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք: «Դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, մեկ ուրիշն էլ գալիս, ականջ է դնում և ասում՝ դուք ձեր տան մեջ գաղտնի կերպով ինչ-որ բան եք մեր հասցեին ասել, խնդրում եմ հրապարակային ներողություն խնդրել: Եթե դա ճիշտ է, որ գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը և հրապարակային ներողության կոչեր անում, թողնում եմ ձեր մեկնաբանությանը»,-ասաց նա:
Հարցին` այսինքն՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել, Խաչատրյանը պատասխանեց, որ, իհարկե, չի պատրաստվում: