կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 11:17
Տարածաշրջան

Սպառնում են սպանել հայերից ներողություն խնդրելու կոչ անող լրագրողներին

Սպառնում են սպանել հայերից ներողություն խնդրելու կոչ անող լրագրողներին

Սպառնում են սպանել թուրքական Taraf և Cumhuriyet թերթերի առաջատար լրագրողներ Մուրաթ Բելգեին և Ադըն Էնգինին:

 

Ըստ Taraf -ի՝ T24-ի շենքում դռան տակից նետված նամակում պնդել են, որ վերոհիշյալ լրագրողների դեմ մահափորձ կկատարվի:

 

Նամակում տեղ են գտել հետևյալ տողերը. «Այդըն Էնգինի և Մուրաթ Բելգեի համար որոշումն ընդունված է, և դրա իրականացման համար նշանակվել են անձինք: Ամսաթվերը կտեղեկացվեն: Ես՝ որպես հայրենասեր, այս քայլը սխալ եմ գնահատում: Հ.Գ. Անձինք զինված են լինելու նոր ատրճանակներով»:

 

Մուրաթ Բելգեն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել` ասելով. «Ենթադրում եմ՝ այս սպառնալիքն արված չէ աթաթուրքականների, ազգայնամոլների և ֆաշիստների կողմից: Գեզի այգու իրադարձություններից ի վեր իշխանությանը քննադատող հոդվածներ եմ գրում: Կարծում եմ՝ վախեցնելու, գրողի ձեռքը բռնելու և հոդվածները կանգնեցնելու համար են սպառնում»:

 

Հիշեցնենք, որ թե' Այդըն Էնգինը, թե' Մուրաթ Բելգեն միացել էին այն ստորագրահավաքին, որում կոչ էին անում հավաքել պատմության դասագրքերը Թուրքիայում, որոնք ողողված էին հայատյաց հայտարարություններնով և Հայոց ցեղասպանության մասին կեղծված տեղեկություններով: Նրանք նաեւ հայերից ներողություն խնդրելու կոչ էին անում: