|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանի Իփեքյոլ թաղամասում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ հարձակման ժամանակ 2 թուրք ոստիկան սպանվել է, 35-ը՝ վիրավորվել:
Թուրքական ուժերի և զինյալների բախման ընթացքում ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ գտնվող հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներ: