|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հայաստանին աջակցող կոնգրեսական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն այսօր միացել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իր տասնյակ գործընկերներին` ներկայացնելու ԱՄՆ-Արցախ ճանապարհորդության եւ հաղորդակցության բանաձեւը, որի նպատակն է խափանել արհեստական խոչընդոտները Միացյալ Նահանգների եւ Արցախի Հանրապետության միջեւ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Փալոնին և նրա գործընկերներին երկկողմանի աջակցության համար Արցախի ու Ադրբեջանի միջև երկարատև և ժողովրդավարական խաղաղության հաստատելու նպատակով»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը` հավելելով. «Ադրբեջանական կողմի ճնշման ներքո տասնամյակներ առաջ ընդունված ամերիկյան սահմանափակումները հնացած եւ մաշված չեն, դրանք կանխում են ուղիղ երկխոսությունը` մեր դիվանագետների ձեռքերն արհեստականորեն շղթայելով եւ խաղաղության ճանապարհը փակելով»:
Մանրամասները` տեսանյութում: